Հայկական երգարվեստի ներկայացուցիչներից բավական մեծ սեր վայելող Ավետիսյան եղբայրներն ասես իրենց հետևորդներին այնքան էլ չեն սիրում երկար սպասեցնել։
Օրերս նրանք կրկին անգամ մի գեղեցիկ աշխատանք են ներկայացրել իրենց հանդիսատեսի դատին։
Ստեղծագործությունը կոչվում է «Պապ ջան»։ Այս գեղեցիկ կատարման խոսքերի հեղինակն է Րաֆֆի Ալթունյանը։ Կատարումն իրենով թերևս հոգեպես անչափ կարևոր մի փաստի մասին է վկայում, թե հայրն ինչպիսի կարևոր նշանակություն ունի երեխայի դաստիարակության և առհասարակ, նրա կյանքում։
Մարդկային ամենից կարևոր փոխհարաբերությունների՝ ծնող և երեխա կապի մասին է ներկայացված տեսահոլովակում։ Չնայած, որ այն դեռևս կարճ ժամանակահատված է, ինչ հայտնվել է համացանցում, սակայն հասցրել է նաև լայն քննարկումների առիթ դառնալ։
Ստեղծագործությունն հատկապես այս արտիստների կատարմամբ ասես առավել քան նոր շունչ է ստացել և այն լսելու համար ներկայացվել նաև հանդիսատեսի դատին։ Դե ինչ, այժմ կից այն նաև ներկայացնում ենք ձեր իսկ ուշադրությանը և մաղթում բարի դիտում։