Փքորիկ հրաշքը անդադար լացում էր, իսկ ծնողները չէին հասկանում պատճառը, երբ հանկարծ նրա ոտքի մա-տին նկատեցին ՍԱ․․․Այժմ նրանք զգուշացնում են բոլոր ծնողներին։Եթե որևէ կերպ առնչվում եք փոքր երեխա-ների հետ, ապա պարտադիր պիտի իմանաք այս վտանգի մասին:
Մոլլին հանգիստ երեխա էր: Երբ երեխան մի քանի ամսական էր, ծնողներն ընթրիքի ժամանակ լսեցին փոքրիկի կտրուկ լացն ու գոռոցները:Սկզբում ծնողները խուճապի չմատնվեցին, քանի որ երեխայի լացը՝ սովորական ե-րևույթ է: Որոշելով, որ հավանաբար երեխան շոգում է՝ նրանք հանեցին Մոլլիի գուլպաները, երբ հանկարծ հայ-րը նկատեց սարսափելի մի բան.
-Ես վախեցա դստերս համար: Այն ինչ եղել էր, այնքան էլ հազվադեպ երևույթ չէ: Մենք երեխայի ոտքի մատի վը-րա ամուր փաթաթված մազ նկատեցինք: Այդպես լինում է այն դեպքում, երբ պատահաբար գուլպայի մեջ մազ կամ թել է մնում, այն ձգում է մատը և կանգնեցնում արյան հոսքը:
Բարեբախտաբար, երեխայի մայրն ունի բժշկական գիտելիքներ, և նա խոշորացույցի և պինցետի օգնությամբ կարողացավ հեռացնել մազը մատիկի վրայից:
Բժիշկները խորհուրդ են տալիս ստուգել գուլպաները՝ նախքան երեխաներին հագցնելը: