Ձեզ պետք է թելեր, ձվեքր (շատ ավելի լավ է շագանակագույն վերցնել այս մեթոդի համար, ստացվում են վառ), կապրոնե զուգագուլպաներ, սոխի շագանակագույն կլեպներ, մեծ կաթսա, տարբեր բույսերի տերևներ,կարող եք օգտագործել սամիթ, մաղադանոս, կանաչ սոխի փետուրները, տնային բույսերի տերևներ, նույնիսկ թռչունների փոքրիկ փետուրներ:
Պատրաստման եղանակը Պետք է շատ սոխի կլեպ: Մոտ 3 կգ սոխը պետք է մաքրել, կարմիր-նարնջագույն կլեպի վրա ջուր լցնել, հասցնել եռման աստիճան: Կստացվի հագեցած լուծույթ:
Փաթաթված ձվերը պետք է տեղադրվեն կաթսայի ներքևի մասում, սոխի կլեպի տակ: 10 րոպե անց ձվերը կարելի է հանել, դրանք կեփվեն, իսկ նկարը լավ կտպվի: Ինչպես փաթաթել ձվերը:
Ձվին մոտեցնում ենք բույսը: Այնուհետև, ձուն դնում ենք զուգագուլպայի մեջ, պինդ կապում ենք թելով:
Գեղեցիկ նկարների համար դուք կարող եք օգտագործել ռեհանի տերևներ: Իհարկե, ձու ներկելու գաղափարները բազմաթիվ են… Պարզապես այս միջոցը հին է, ծանոթ է մանկությունից: