Գիտեի՞ք, որ բանանը հրաշալի կերպով օգնում է մազաթափության ժամանակ: Ըստ healthyfoodstar.com-ի՝ բանանը լավացնում է մազերի աճը, օգտակար է յուղոտ և չոր մազերի համար: Այս միրգը պարունակում է վիտամիններ, հանքանյութեր և այլ սննդարար տարրեր, այդ պատճառով էլ այն շատ օգտակար է նաև մազերի համար:
Մազերի դիմակի բաղադրատոմս
Բաղադրություն
1բանան
3 կաթիլ նշի յուղ
Պատրաստման եղանակը
Բանանը տրորեք և ավելացրեք նշի յուղը: Լավ խառնեք հարիչով՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված խառնուրդը քսեք մազերին և գլխամաշկին, ապա գլուխը փաթաթեք սրբիչով: Այնուհետև, սովորականի պես, լվացեք մազերը շամպունով: Մազերը կփափկեն և փայլ կստանան: Դիմակը հրաշալի է բոլոր տեսակի մազերի համար: