Խնդրում եմ մաքսիմալ տարածել
Սիրելի ընկերներ, նկարում պատկերված գեղեցկադեմ տղան 12-ամյա Ալբերտն է, ում #անհապաղ անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստում։
Ալբերտը ծնողների հետ բնակվել է ՌԴ-ում։ 2023-ի մարտին նրա մոտ ի հայտ են եկել առողջական լուրջ խնդիրներ։ Վոլգոգրադի մանկական հիվանդանոցում ստացել է բուժում թոքաբորբի դեմ։ Կարճ ժամանակ անց կրկին հոսպիտալացվել է և տեղափոխվել Մոսկվայի մանկական կլինիկական հիվանդանոց, որտեղ և նրա մոտ ախտորոշել են աուտոիմուն հեպատիտ, լյարդի աուտոիմուն ցիռոզ։
Ծնողները որոշել են երեխայի բուժումը շարունակել հայրենիքում։ Հայաստան վերադառնալուց հետո Ալբերտն ընդունվել է Արաբկիր ԲՀ, ուր անցել է ամբողջական հետազոտություններ և ստացել անհրաժեշտ բուժում:
Հաշվի առնելով երեխայի մոտ լյարդային անբավարարության խորացումը` Մինսկի առաջատար բժիշկների հետ քննարկման արդյունքում Արաբկիր ԲՀ-ի մասնագետները որոշել են` Ալբերտի կյանքը փրկելու համար շտապ անհրաժեշտ է իրականացնել լյարդի փոխպատվաստում։
Վիրահատությունն իրականացվելու է Արաբկիր ԲՀ-ի և Մինսկի փորձառու բժիշկների համատեղ ջանքերով։ Դոնոր հանդիսանալու է մայրը։
Վիրահատության ու բժշկական ընթացիկ միջամտությունների համար անհրաժեշտ է շուրջ 20,500,000 դրամ, որից 5,000,000-ը կտրամադրի ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, Ալբերտի կյանքը փրկելու համար մեզ անհրաժեշտ է հավաքել 15,500,000 դրամ։ Ընտանիքը գտնվում է ֆինանսապես անապահով վիճակում։
Սիրելի ընկերներ, Ալբերտը քաջ և ընկերասեր տղա է։ Չնայած որոշ ժամանակ ՌԴ-ում բնակված լինելուն` նա ցանկանում է ապրել իր հայրենի քաղաքում` Գյումրիում։ Շատ դեռահասների նման սիրում է սպորտը և ֆիզկուլտուրան, երազում է հայրենիքում նոր ընկերներ ձեռք բերելու մասին։
Միացյալ ուժերով օգնենք Ալբերտին հաղթահարել այս մարտահրավերը և վայելել իր առողջ պատանեկությունը։
Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://bit.ly/3xCtvRP
Ինչպես նաև հետևյալ կերպ.
ArCa — 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)
IDram — 265680346 (ստացող՝ Ա. Մարտիրոսյան)
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Ալբերտ Մուրադյանի բուժման նպատակով»)
AMD — 1570070033850100
USD — 1570070033850101
EUR — 1570070033850146
RUB — 1570070033850158
Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/4awiIrA
Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3U9VzVz