Օրեր առաջ ընկերս էր եկել մեր տուն․ Նա ասաց, որ որոշել է բաժանվել․․․Նրա պատմածից հետո անգամ սուրճը կուլ չի գնում
Նստած էինք ընկերոջս հետ, սուրճ էինք խմում, խոսում։ Իսկ հիմա նրա մենախոսությունը․
-Կինս հիմարի մեկն է։ Ինչ ա ռաջ, ինչ հիմա։ Դե դու հիշում ես, ինչպես եղավ․․․Եթե երեխան չլիներ, արդեն վաղուց էի բաժանվել։ Ինձ կապեց երեխայով։ Նրա պատճառով կիսատ թողեցի համալսա րանը, ծնողներս տնից դուրս հա նեցին, ընկերներ գրեթե չու-նեմ։ Նրա վրա ծախսեցի կյանքիս լավագույն տարիները, կյանքիս լուսաբացը նրա վրա ծախսեցի։
Բայց կարող էի ձեզ հետ ուրա-խանալ, ակումբներ գնալ, սովորել։Գիտեք։ Նրա խոսքերը ինձ շատ զարմացրին։ Նույնիսկ էլ սուրճ խմելու ցանկություն չունեի։ Մի երկու րոպե լուռ նստեցինք, և ես վերջապես հավաքելով մտքերս՝ պատասխանեցի․
-Առաջին հերթին, եթե չուզենայիր, նա երբեք չէր հղիանա ու երեխա չէր ունենա։ Դա քո մեղ քով է, ընկերս։ Հա, դու թողեցիր հա-մալսարանը, գնացիր աշխա տելու։ Բայց ճիշտ ժամանակին ճիշտ վա րում հայտնվելու շնորհիվ հիմա ավելի լավ ու բարձր վար-ձատրվող գործ ունես, քան ավարտածների մեծամասնությունը։ Քեզ տնից հանեցի՞ն ծնողներդ։ Դրա շնորհիվ էլ մի քանի տարում կառուցեցիր քո սեփական տունը։
Իսկ ընկերնե՞րը։ Նրանցից շատերը հիմա անբան ու անգործ են, նրանց հետ մտերմություն անելու ցանկություն ոչ ոք չունի։ Եթե չլիներ կինդ, գուցե չունե նայիր այն ամենի կեսը, ինչ ունես հիմա։ Նա քեզ հետ է ան ցել այդ ամենի միջով։Նա ոչինչ չասաց, վեր կացավ և գնաց։ Հաջորդ օրը իմացա, որ ընկերս ծաղկեփունջ է գնել և կնոջից ներողություն խնդրել, մտափոխվել է, էլ չի ուզում ամուսնալուծվել։
Ինչի համար եմ ասում սա․ այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեր կյնաքում, դա ձեր ընտրությունն է։Եթե սխալ մարդու հետ եք կա-պել կյանքը, եթե վատ տեղ եք աշխատում․․․ հիշեք, ձեր կյանքը՝ ձեր ընտրությունն է, դուք եք այն փոխում։